Ադրբեջանցի զինծառայողները Պակիստանում կմասնակցեն զորահանդեսին - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանցի զինծառայողները Պակիստանում կմասնակցեն զորահանդեսին -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
09:41     21 03 2024    
Ադրբեջանական բանակի զինծառայողների խումբը և Հեյդար Ալիևի անվան Ռազմական ինստիտուտի զինվորական նվագախումբը՝ մարտի 23-ին կայանալիք զորահանդեսին մասնակցելու համար այցով գտնվում են Պակիստանում։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։

Այցի շրջանակներում զինվորական նվագախումբը համերգային ծրագրով հանդես է եկել՝ Իսլամաբադի խորհրդանիշը հանդիսացող Պակիստանի հուշարձանի դիմաց։

Նշենք, որ Պակիստանի օրվա կապակցությամբ անցկացվող շքերթին Ադրբեջանի հետ միասին կմասնակցեն նաև՝ տարբեր պետությունների զինված ուժերի ներկայացուցիչներ։




Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան