Ադրբեջանի ՊՆ. Հայաստանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
  Ադրբեջանի ՊՆ. Հայաստանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
09:12     29 02 2024    
Հայաստանի պետական կառույցների հետ կապված որոշ սոցիալական մեդիա ալիքներ՝ այսօր տարածել են ոչ պրոֆեսիոնալ մշակված ապատեղեկատվական տեսանյութ՝ իբր առավոտյան Լաչինի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպի մասին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

«Այս տեսանյութի մետատվյալների վերլուծության և կարճ հետաքննության հիման վրա պարզվել է, որ այլ ժամանակում և այլ վայրում նկարահանված տեսագրությունները որևէ կապ չունեն այսօրվա միջադեպի հետ», - ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական ալիքների տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս