Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հյուրերին պատմել է հայ-ադրբեջանական պայմանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի և Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների մասին:
Նախարարը երախտագիտություն է հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարարին՝ Հայրենական պատերազմի ժամանակ նրա գործունեության համար։
Նշելով, որ իրեն համարում է Ադրբեջանի զավակ՝ Շուայ Ալփայը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած հյուրընկալության համար։ Նա գոհունակություն է հայտնել ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության ներկայիս մակարդակից, որը հիմնված է փոխվստահության և փոխադարձ աջակցության վրա:
Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանում Թուրքիայի Հանրապետության դեսպան Ջահիտ Բաղչին, քննարկվել են տարածաշրջանային ռազմական համագործակցության հեռանկարները, անվտանգության հարցեր և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։
Zinvor.info