Առանձին համազորային բանակը բարձրացնում է մարտունակությունը
  Առանձին համազորային բանակը բարձրացնում է մարտունակությունը
12:08     30 01 2024    
Առանձին համազորային բանակում մեկնարկել է նոր ուսումնական տարին։ Նոր ուսումնական տարվա նախապատրաստման շրջանակներում զորամասերում անցկացրել են շարային ստուգումներ, ստուգել են ստորաբաժանումների նյութատեխնիկական և ուսումնական բազաները, ուսումնական մարտական տեխնիկան, սպառազինությունը և անձնակազմի մարտական հանդերձանքը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունում, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ զորամասերում և ստորաբաժանումներում անցկացված արարողություններին ելույթ ունեցողները նշել են, որ անցած ուսումնական տարում նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են ամբողջությամբ։

Ընդգծվել է, որ նոր ուսումնական տարում հիմնական ուշադրությունը պետք է դարձվի զինծառայողների գիտելիքների և հմտությունների հետագա կատարելագործմանը, ադրբեջանական բանակի զինանոցում առկա ժամանակակից սպառազինությունների, տեխնիկայի և այլ մարտական միջոցների ճիշտ շահագործմանը։

Zinvor.info

Հեշթեգներ. Առանձին-համազորային-բանակ