Ադրբեջանում կիրառվել է զորակոչիկների բաշխման էլեկտրոնային համակարգ
 Ադրբեջանում կիրառվել է զորակոչիկների բաշխման էլեկտրոնային համակարգ
15:21     23 01 2024    
Ընթացիկ տարվա պատրաստության պլանի համաձայն՝ ՊՆ լիազորված պաշտոնատար անձանց և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, ադրբեջանական բանակում իրականացվել է զորակոչիկների բաշխումը զորամասերին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, զորամասերին զորակոչիկների բաշխման գործընթացն իրականացվել է թափանցիկ՝ էլեկտրոնային ձևաչափով՝ համակարգչային հատուկ ծրագրի միջոցով։

Զորակոչիկների բաշխումն իրականացվել է ըստ մասնագիտության՝ հաշվի առնելով նրանց ֆիզիկական պատրաստվածությունը, ընտանիքի կազմը և արտատարածքային սկզբունքը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս