Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են գերատեսչությունից, միջոցառմանը ելույթ ունեցած վարչության պետ, գնդապետ Էլչին Ալիևը մանրամասն խոսել է զինծառայողներին վերաբերող մի շարք օրենքներում նախատեսվող փոփոխություններին, որոնք ներկայումս քննարկվում են երկրի խորհրդարանում։ Նա հայտնել է, որ բարեփոխումներն ուղղված են ադրբեջանական բանակի պաշտպանունակության հետագա ամրապնդմանը և ծառայում են ռազմական անձնակազմի ներուժի էլ ավելի երկար և արդյունավետ օգտագործմանը։
Էլչին Ալիևն ասել է, որ 25 օրացուցային տարվա ստաժ ունեցող զինծառայողների կենսաթոշակը կավելացվի 5 տոկոսով։ Բացի այդ, Իլհամ Ալիևի հրամանագրով 2024 թվականի հունվարի 1-ից զինծառայողների ամսական պաշտոնական աշխատավարձերը կբարձրացվեն միջինը 20 տոկոսով։
Zinvor.info