Ըստ
Zinvor.info-յի՝ այս մասին նոյեմբերի 27-ին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
«Մենք վճռական ենք զարգացնել մեր հարաբերությունները և ձգտել կայունության Կովկասում: Ադրբեջանն ազատագրել է իր հողերը օկուպացիայից: Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները։ Սա միջազգային հանրությանը ցույց տալու համար մենք կապ ենք պահպանում Երևանի և Բաքվի միջև»,- ասել է թուրք նախարարը։
Նրա խոսքով, «3+2» հարթակը լավ ձևաչափ է խնդիրների խաղաղ լուծման համար. «Հայաստանը չի կարողանում ճիշտ գնահատել ստեղծված հնարավորությունը»,- ասել է նախարարը։