Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ջուանշեր Բուրչուլաձեն։
Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը երեկ ժամանել է Բաքու։
Վերջին անգամ երեք երկրների պաշտպանության նախարարները հանդիպել են Թուրքիայի Կարս քաղաքում այս տարվա փետրվարին, որի ընթացքում քննարկել են համատեղ զորավարժությունների կարևորությունը։ Նախարարները նշել են եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը, որը ծառայում է տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը։