Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքների ապահովումը ուշադրության կենտրոնում է
 Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքների ապահովումը ուշադրության կենտրոնում է
18:09     25 10 2023    
Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարի (օմբուդսմեն) գրասենյակի ղեկավար Այդըն Սաֆիխանլըն հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի անդամների հետ։

Այս մասին Zinvor.info-ին տեղեկացրել են ՄԻՊ գրասենյակից։

Հանդիպմանը Սաֆիխանլըն, պատասխանելով հյուրերի հարցերին՝ հանգամանորեն տեղեկացրել է մեր երկրում ձեռնարկվող միջոցառումների մասին՝ ապահովելու յուրաքանչյուր մարդու իրավունքներն ու ազատությունները՝ անկախ դավանանքից, ռասայից և ազգությունից, ինչպես նաև խոսել խտրականության դեմ պայքարի ոլորտում օմբուդսմենի գործունեության մասին: Նա նշել է, որ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Ադրբեջանն այլ երկրների հետ փորձի փոխանակություն է իրականացնում խտրականության դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների հետ կապված:

Սաֆիխանլըն նշել է, որ Ղարաբաղի ծագումով հայ բնակիչների իրավունքների ու ազատությունների ապահովումն ու պաշտպանությունը Ադրբեջանի օմբուդսմենի ուշադրության կենտրոնում են։

Հանդիպմանը քննարկվել են նաև հետագա փոխգործակցության հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան