Հիքմեթ Հաջիև. Օկամպոն, լինելով իրավաբան, չարաշահում է «ցեղասպանություն» հասկացությունը
  Հիքմեթ Հաջիև. Օկամպոն, լինելով իրավաբան, չարաշահում է «ցեղասպանություն» հասկացությունը
10:53     21 09 2023    
Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը դժվար է լուրջ ընդունել, նա կոռումպացված փաստաբան է։ Նրան լուրջ մեղադրանք է առաջադրվել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Փաստեր կան, որ նա այս զեկույցը պատրաստել է հայ լոբբիստների փողերով։ Ցավում եմ, որ նա, լինելով իրավաբան, միևնույն ժամանակ չարաշահում է «ցեղասպանություն» հասկացությունը, և որոշ միջազգային լրատվամիջոցներ սխալ են օգտագործում այդ հասկացությունը»,- նշել է Հաջիևը։

Նրա խոսքով, դա ընկալվում է որպես վիրավորանք, քանի որ ադրբեջանական ժողովուրդն ինքը իր պատմության ընթացքում էթնիկ զտումների է ենթարկվել։

Նախագահի օգնականն ընդգծել է, որ Ադրբեջանը, ինչպես ցանկացած երկիր, իրավունք ունի ապահովելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս