Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի մահվան կապակցությամբ
  Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի մահվան կապակցությամբ
17:16     13 06 2025    
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Հուսեյն Բաղերիի մահվան կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով պաշտպանության նախարարության կայքին, Զաքիր Հասանովի ուղերձում ասվում է. «Խորապես վշտացած եմ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Հուսեյն Բաղերիի մահվան լուրից։ Մոհամմադ Բաղերին, ով միշտ աչքի է ընկել իր պրոֆեսիոնալիզմով և որին ես անձամբ ճանաչում էի, թողել է իր մասին ամենաջերմ հիշողությունները։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրա հարազատներին և մերձավորներին։ Allah rəhmət eləsin!»։
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Իրան  


Լրահոս