Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնել են ադրբեջանական դիվանագիտական առաքելությունում։
Դեսպանը շնորհավորել է Շոթա Բերեկաշվիլիին հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ ապագա գործունեության մեջ։ Դիվանագետը նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ավելի է խորացել տնտեսական համագործակցության ոլորտում, և տեղեկատվություն է տրամադրել այս ուղղությամբ իրականացվող հիմնական նախագծերի և խոստումնալից նախաձեռնությունների մասին։
Հանդիպման ժամանակ հատուկ շեշտադրվել է Ադրբեջանի աճող դերը Եվրամիության էներգետիկ անվտանգության ապահովման գործում և Վրաստանի դիրքերի ամրապնդումը՝ որպես տարանցիկ երկիր։ Նշվել է, որ այս գործոններն էլ ավելի են ամրապնդում երկու երկրների դիրքերը որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմավարական գործիչներ։