Իրանի վրա հարձակման պատճառով Ադրբեջանի քաղաքացիները hայտնվել են Երևանի օդանավակայանում
  Իրանի վրա հարձակման պատճառով Ադրբեջանի քաղաքացիները hայտնվել են Երևանի օդանավակայանում
11:07     14 06 2025    
Իրանի Իսլամական Հանրապետության և որոշ հարևան երկրների օդային տարածքի փակման պատճառով, մի շարք միջազգային ավիաթռիչքներ արտակարգ վայրէջքներ են կատարել Զվարթնոց միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական ԶԼՄ-ներին, այս մասին հայտնել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի փակման պատճառով, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում հայտնվել են ՀՀ քաղաքացիներ և էթնիկ հայեր։ Միևնույն ժամանակ, Զվարթնոց օդանավակայանում հայտնվել են Ադրբեջանի քաղաքացիներ։

Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակի հետ կապված, ՀՀ պետական կառույցները հետևողական աշխատանք են կատարում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս