Ռուսաստանի քաղաքացիների խումբը Իրանից տարհանվել է Ադրբեջան
 Ռուսաստանի քաղաքացիների խումբը Իրանից տարհանվել է Ադրբեջան
13:23     15 06 2025    
Ռուսաստանի քաղաքացիների խումբը Իրանից տարհանվել է Ադրբեջան՝ Աստարայի սահմանային անցակետով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, սահմանային անցակետի տարածքում ստեղծվել են բոլոր պայմանները, և սահմանը հատող բոլոր անձանց տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Նախաճաշել ցանկացողների համար նաև սեղան է դրվել։

Օտարերկրացիների տարհանման գործընթացը շարունակվում է։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Բաքուն դրականորեն է արձագանքել մի շարք օտարերկրյա պետությունների դիմումին, որոնք օգնություն են խնդրել իրենց քաղաքացիներին Իսլամական Հանրապետությունից տարհանելու հարցում՝ լարվածության սրման ֆոնին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս