Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում նախատեսվում է տեղադրել «Երկաթե բռունցք» հուշարձան
 Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում նախատեսվում է տեղադրել «Երկաթե բռունցք» հուշարձան
10:43     16 06 2025    
Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում, որի կենտրոնում Ադրբեջանի աջակցությամբ կառուցվում է ադրբեջանական թաղամաս, նախատեսվում տեղադրել «Երկաթե բռունցք» հուշարձան։

Ինչպես Zinvor.info-յին ասել է «Քահրամանմարաշի կրթության, մշակույթի և համերաշխության ադրբեջանական կազմակերպության» ղեկավար Թուրալ Շահբազլին, Քահրամանմարաշի «Խոջալու ազգային պուրակում» հուշարձանի տեղադրման կապակցությամբ արդեն դիմել են նահանգի համապատասխան կառույցներին։

«Քահրամանմարաշի հանրությունը բարձր է գնահատում Ադրբեջանի և անձամբ նախագահ Իլհամ Ալիևի ներդրումը աղետի գոտու վերականգնման գործում։ Վստահ եմ, որ «Երկաթե բռունցք» հուշարձանը, որը 44-օրյա Հայրենական պատերազմում Ադրբեջանի պատմական հաղթանակի և Գերագույն գլխավոր հրամանատարի իմաստուն ղեկավարության խորհրդանիշն է, կդառնա նաև թուրքական նահանգի բնակիչների երախտագիտության ևս մեկ դրսևորում Ադրբեջանի առաջնորդի քաղաքականության նկատմամբ», - ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս