Հաջիև. Ադրբեջանը Միջին միջանցքը դիտարկում է որպես միջմշակութային երկխոսության ձև
  Հաջիև.  Ադրբեջանը Միջին միջանցքը դիտարկում է որպես միջմշակութային երկխոսության ձև
13:29     15 06 2025    
Ադրբեջանը Միջին միջանցքը դիտարկում է ոչ միայն որպես տրանսպորտային երթուղի, այլև ավելի լայն իմաստով՝ որպես միջմշակութային երկխոսության ձև։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ Պրահայում GLOBSEC-2025 ֆորումի շրջանակներում կազմակերպված «Միջին միջանցք. նոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարկերակ» պանելային նիստում իր ելույթի ժամանակ, հաղորդում է Zinvor.info-ն։

Հիքմեթ Հաջիևը, հիշեցնելով Ադրբեջանի կարևոր աշխարհագրական դիրքի մասին՝ «արևելք-արևմուտք» և «հյուսիս-հարավ» ուղղությունների հատման կետում, ընդգծել է, որ անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանը սկսել է գործնական քայլեր ձեռնարկել այս ներուժը իրացնելու համար. «Լինելով ցամաքային երկիր, մենք փորձել ենք այս սահմանափակումը դարձնել մեր առավելությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս