Ադրբեջանը դեմ է ապատեղեկատվությանը. Հաջիևը հերքում է գործակալներ հավաքագրելու մեղադրանքները
  Ադրբեջանը դեմ է ապատեղեկատվությանը. Հաջիևը հերքում է գործակալներ հավաքագրելու մեղադրանքները
09:02     14 06 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ կտրուկ պատասխանել է Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքներին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Հաջիևը պատասխանը հրապարակել է Х սոցիալական ցանցի իր էջում։

«Որոշ ԶԼՄ-ներ և սոցիալական ցանցեր վերջերս տարածել են բացարձակապես անհիմն և հորինված պնդումներ այն մասին, որ իբր Ադրբեջանը Իսրայելի հանձնարարությամբ էթնիկ ադրբեջանցիների է հավաքագրել որպես գործակալներ և նրանց Իրան է մտցրել։ Նման անհեթեթ և ֆանտազիայի վրա հիմնված պնդումները իրականության հետ որևէ կապ չունեն և հանդիսանում են ոչ այլ ինչ, քան դիտավորյալ ապատեղեկատվություն։ Մենք կտրականապես մերժում ենք նման կեղծ լուրերը և անհիմն մեղադրանքները», - գրել է նախագահի օգնականը։



Zinvor.info

Հեշթեգներ. Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս