Հաջիևը հանդիպել է չեխ պաշտոնյաների հետ
  Հաջիևը հանդիպել է չեխ պաշտոնյաների հետ
17:34     13 06 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ժիրի Կոզակի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Չեխիայում Ադրբեջանի դեսպանատան Х սոցիալական ցանցի էջում։

Բացի այդ, Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Չեխիայի Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Յարոսլավ Զայչեկի հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս