Հերքվել են Իրանի սահմանին ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքի մասին հաղորդագրությունները - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
 Հերքվել են Իրանի սահմանին ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքի մասին հաղորդագրությունները -  ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
16:17     13 06 2025    
Ադրբեջանի Մամուլի զարգացման գործակալությունը հայտարարություն է տարածել։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Իսրայելի և Իրանի միջև լարվածության ֆոնին սոցիալական ցանցերի արտասահմանյան տիրույթում տեղեկություններ են տարածվում, որ իբր Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին ադրբեջանական ռազմական ինքնաթիռներ են թռչում:

«Այդ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, մանիպուլյատիվ բնույթ են կրում, կեղծ են և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։

Մենք կոչ ենք անում հանրությանը վստահել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվությանը, իսկ լրագրողներին և հասարակական ակտիվիստներին խնդրում ենք միշտ սկզբունքային լինել նման փաստերի նկատմամբ, զգոն լինել կեղծ տեղեկատվություն տարածելու փորձերի արշավի ընթացքում», - ընդգծել են գործակալությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան   Իսրայել  


Լրահոս