Հայերը գնդակոծում են Գեդաբեկը և փորձում խրամատավորել Աղդամում
  Հայերը գնդակոծում են Գեդաբեկը և փորձում խրամատավորել Աղդամում
09:06     15 09 2023    
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19:35-ին, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Ճամբարակի շրջանի դիրքերից՝ հրաձգային զինատեսակներից գնդակոծել են Գեդաբեկի շրջանի Զամանլը բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից, այս ուղղությամբ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են պատասխան միջոցներ։

Բացի այդ, ժամը 19:05-ից 19:25-ը Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, հայկական ապօրինի զինված կազմավորումները փորձել են նոր խրամատներ փորել՝ Աղդամի շրջանում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերին մոտենալու համար։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցների արդյունքում աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Գեդաբեկ   Հայաստան  


Լրահոս