Իլհամ Ալիև. Ադրբեջանի և Սլովակիայի միջև համագործակցությունը նոր փուլ է մտել
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանի և Սլովակիայի միջև համագործակցությունը նոր փուլ է մտել
16:52     17 05 2023    
Մայիսի 17-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Սլովակիայի խորհրդարանի նախագահ Բորիս Կոլլարին։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին ասված է՝ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։

Հանդիպմանը Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել Սլովակիայի պատվիրակության մասնակցության համար՝ Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի հատուկ նիստին, որը նվիրված է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակին՝ դա գնահատելով որպես մեր երկրների միջև կապերի բարձր ցուցանիշ։ Նախագահը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Սլովակիայի միջև ակտիվ երկխոսության կապակցությամբ՝ նշելով, որ Բորիս Կոլարի այցը լավ հնարավորություն է ստեղծել տարբեր ոլորտներում քննարկումների համար՝ կապված համագործակցության հեռանկարների, այդ թվում՝ միջխորհրդարանական կապերի զարգացման հետ։

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում հարաբերություններին, Իլհամ Ալիևը կարևորել է՝ այս տարվա ապրիլին Սոֆիայում Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի և SOCAR-ի հաղորդման համակարգերի օպերատորների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ինչպես նաև հայտարարել է, որ մեր երկրների միջև՝ «Համերաշխության օղակ» (STRING) նախագծի շրջանակներում համագործակցությունը թևակոխում է նոր փուլ։ Նախագահն ընդգծել է առևտրի, փոխադարձ ներդրումների և տրանսպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման մեծ ներուժը։

Բորիս Կոլարն ասել է, որ Սլովակիան վճռականորեն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, նշել է օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող վերականգնման և շինարարական աշխատանքները, ասել է, որ սլովակական ընկերությունները շահագրգռված են Ադրբեջանում տարբեր նախագծերի մասնակցությամբ։ Անդրադառնալով ականազերծման ոլորտում սլովակյան ընկերությունների հետ Ադրբեջանի համագործակցությանը` հյուրը հատուկ ընդգծել է՝ սլովակյան արտադրության ականազերծման մեքենաների կիրառման արդյունավետությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս