Ըստ
Zinvor.info-յի՝ պետության ղեկավարն ասել է. «Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ազդանշաններ ենք ստացել Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներից՝ կապ հաստատելու վերաբերյալ: Իմ հիշողության մեջ դրանցից երեքը-չորսը կար՝ տարբեր անհատներ մեր տարբեր ներկայացուցիչներին, և պատասխանը միշտ եղել է. «Մենք պատրաստ ենք»: Այո, մենք այսօր էլ պատրաստ ենք, բայց ոչ մի տեղ չենք գնա՝ ոչ Փարիզ, ոչ Բրյուսել։ Եթե մեզ հետ հանդիպելու կարիք ունեք, կարելի է հանդիպել այստեղ՝ Բաքվում»։
Նախագահը ուշադրությանն է ներկայացրել, որ քիչ առաջ հերթական բանավոր դիվանագիտական հաղորդագրություն է ստացվել՝ կրկին խոսելու և քննարկելու առաջարկով։