Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Բրյուսելում ԵՄ Արտաքին կապի ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելիի և ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ուլոֆ Սկուգի հետ դիտարկեցինք ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս կարգավիճակը և փոխադարձ պատրաստակամություն հայտնեցինք երկկողմ կապերի հետագա զարգացման վերաբերյալ ռազմավարական կարևոր ոլորտներում՝ ի շարունակություն նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Տիրանայում կայացած արդյունավետ հանդիպման»։
Ուլոֆ Սկուգի հետ անցկացրեցինք ԵՄ-Ադրբեջան անվտանգության երկխոսության 6-րդ փուլը՝ կենտրոնանալով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցերի վրա։ Որպես տարածաշրջանում կարևոր խաղացող՝ Ադրբեջանը մնում է ԵՄ-ի հուսալի գործընկերը և հանդիսանում էներգետիկ ռեսուրսների համաեվրոպական մատակարար», - գրել է Հաջիևը։