Վիետնամի հետ համագործակցության համար առկա է շատ լուրջ ներուժ. Ալիև
  Վիետնամի հետ համագործակցության համար առկա է շատ լուրջ ներուժ. Ալիև
10:04     08 05 2025    
Մեր համատեղ ջանքերի շնորհիվ առկա է շատ լուրջ ներուժ համագործակցության համար առևտրի, տնտեսական, մշակութային, կրթական, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում։ Այսօր լայնորեն քննարկվեցին այս և այլ ոլորտների հարցերը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Ստորագրված փաստաթղթերը և էներգետիկայի ոլորտում մեր կողմից իրականացված փոխանակումները հիմք են տալիս ասելու, որ մոտ ապագայում մենք կընդլայնենք մեր համագործակցությունն այս ոլորտում», - ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Վիետնամ   Ադրբեջան  


Լրահոս