Հիքմեթ Հաջիևը հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ում
  Հիքմեթ Հաջիևը հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ում
09:19     23 05 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը այցելել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է ՆԱՏՕ-ին առընթեր Ադրբեջանի ներկայացուցչության Х սոցիալական ցանցի էջում զետեղված հրապարակման մեջ։

«Այցի շրջանակներում Հաջիևը արդյունավետ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեքերինսկայայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության ներկայիս վիճակը, ապագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և ավելի լայն անվտանգության միջավայրին վերաբերող հարցեր։ Ընդգծվել է Ադրբեջանի ներդրումը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում, ինչպես նաև դաշնակից և գործընկեր երկրների էներգետիկ անվտանգության ապահովման գործում, նշվել է Ադրբեջանի դերը որպես ՆԱՏՕ-ի վաղեմի հուսալի գործընկեր։

Այցի շրջանակներում Հաջիևը նաև հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի առաջին փոխտնօրեն Լորենցո Մայեր-Միննեմանի հետ», - ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՆԱՏՕ  


Լրահոս