Իլհամ Ալիև. Մենք միշտ Թուրքիայի կողքին ենք
  Իլհամ Ալիև. Մենք միշտ Թուրքիայի կողքին ենք
11:27     08 01 2025    
Հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը կիսվել է՝ իր տեսակետներով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ պետության ղեկավարն ասել է. «Սիրիայում փոփոխություններ են տեղի ունեցել, և այս առումով Թուրքիայի և Սիրիայի նոր կառավարության միջև հարաբերությունները, իհարկե, մեզ շատ են ուրախացնում։ Որովհետև Սիրիան Թուրքիային սահմանակից երկիր է, և ցանկացած երկիր ցանկանում է կայուն իրավիճակ տեսնել իր սահմաններին։

Նախագահն ընդգծել է, որ Թուրքիայի մյուս բոլոր սահմաններում նույնպես պետք է տեղ չլինի ահաբեկչության համար։ «Մենք՝ որպես Թուրքիայի դաշնակիցներ, միշտ նրանց կողքին ենք՝ ցանկացած ձևով, և դա գիտի թուրքական կողմը»,- հավելել է պետության ղեկավարը։

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ մեր դիրքորոշումը իսրայելա-պաղեստինյան հարցում նույնպես մնում է անփոփոխ։

Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Նախագահ  


Լրահոս