Հարությունյանը բարբարոսություն է անվանել ադրբեջանական գերեզմանատների ոչնչացումը
  Հարությունյանը բարբարոսություն է անվանել ադրբեջանական գերեզմանատների ոչնչացումը
10:22     24 05 2025    
Բաքվի ռազմական դատարանում դատավարության ժամանակ ցուցադրվել է Արայիկ Հարությունյանի տեսագրությունը, և նա պատասխանել է պետական մեղադրողների հարցերին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, տեսանյութում երևում է, թե ինչպես են մեղադրյալը և Սամվել Կարապետյանը նստած տանկի վրա հեռադիտակով զննում տարածքը։

Արայիկ Հարությունյանը տեսանյութում իր խոսքերը սուտ է անվանել և հայտարարել, որ ինքը խոսել է եղբոր անունից։ Ինչ վերաբերում է Գյուլլուջա գյուղի (Աղդամի շրջանի գյուղ - խմբ.) գրավման մասին խոսքերին, Հարությունյանն ասել է. «Երբ ես ասացի, որ մենք մտանք Գյուլլուջա, ես նկատի ունեի 8-րդ գունդը»։

Դատարանում ներկայացված որոշ լուսանկարներում Արայիկ Հարությունյանը ճանաչել է իրեն։ Դրանց մեծ մասում նա զինվորական համազգեստով է։ Գլխավոր դատախազի օգնական Թուգայ Ռահիմլին մեղադրյալին հարցրել է, թե ինչու չեն կատարվել ՄԱԿ-ի բանաձևերը։

Պատասխանելով պետական մեղադրող Վուսալ Ալիևի հարցին՝ Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքների թալանի մասին, Արայիկ Հարությունյանը գերեզմանատների ոչնչացումը անվանել է բարբարոսություն։

Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 26-ին։
Zinvor.info

Հեշթեգներ. Հարությունյան   Ադրբեջան  


Լրահոս