Ադրբեջանական բանակում ավարտվել է ԱԹՍ մասնագետների պատրաստման դասընթացը
  Ադրբեջանական բանակում ավարտվել է ԱԹՍ մասնագետների պատրաստման դասընթացը
10:04     23 05 2025    
Ընթացիկ տարվա պատրաստության պլանի համաձայն՝ Ռազմաօդային ուժերի Անօդաչու թռչող սարքերի ակադեմիայում տեղի է ունեցել «Orbiter 3HC» անօդաչու թռչող սարքերի համակարգերի մասնագետների ավարտական արարողությունը։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Գեներալ-մայոր Նամիգ Բայրամովը պաշտպանության նախարարության ղեկավարության անունից շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել հաջողություններ ապագա ծառայության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս