Ադրբեջանի ՌՕՈՒ-ները նվաճել են Կոնյայի երկինքը. «Anadolu Ankası-2025»-ից Տեսանյութ
  Ադրբեջանի ՌՕՈՒ-ները նվաճել են Կոնյայի երկինքը. «Anadolu Ankası-2025»-ից Տեսանյութ
18:14     23 05 2025    
Թուրքիայի Կոնյա քաղաքում հաջողությամբ ավարտվել են՝ «Anadolu Ankası-2025» միջազգային որոնողափրկարարական զորավարժպւթյունները։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, զորավարժությունների շրջանակներում անցկացվել է՝ Բարձր մակարդակի դիտորդի օր, որին մասնակցել են լրատվամիջոցների ներկայացուցիչներ և պաշտոնական հյուրեր։ Մասնակիցներին ներկայացվել են վիճակագրական տվյալներ և ցուցադրվել է զորավարժությունների ընթացքի մասին կարճամետրաժ տեսանյութ։

Պաշտոնական մասի ավարտից հետո, լրատվամիջոցների ներկայացուցիչները և հյուրերը հրաձգարանում դիտել են՝ զորավարժությունների տարբեր դրվագների գործնական իրականացումը։ Այնուհետև կայացել են՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Türk Yıldızları» պիլոտաժային խմբի ցուցադրական թռիչքները։

Միջոցառման ավարտին մասնակիցները փոխանակել են հուշանվերներ։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս