Դատավարություն Բաքվում. Մնացականյանը խոստովանել է իր մասնակցությունը ադրբեջանական տարածքների օկուպացմանը
  Դատավարություն Բաքվում.  Մնացականյանը խոստովանել է իր մասնակցությունը ադրբեջանական տարածքների օկուպացմանը
17:27     23 05 2025    
Բաքվի ռազմական դատարանում այսօրվա դատավարության ժամանակ՝ մեղադրյալ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունը Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Մնացականյանը նշել է, որ տարբեր տարիներին ինքնահռչակ ռեժիմում եղել է գումարտակի հրամանատար, դիվիզիայի հրամանատար և հրետանու պետ։

Պատասխանելով պետական մեղադրողների հարցերին՝ Մնացականյանը խոստովանեԼ Է, որ Սամվել Կարապետյանի հրամանատարության տակ գտնվող զորամասի կազմում մասնակցել է Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացիային։

«Ես մասնակցել եմ Աղդամի, Ջաբրայիլի, Աղդերեի, Ֆիզուլիի և այլ ուղղություններով ռազմական գործողություններին», - ասել է մեղադրյալը։
Նշենք, որ Բաքվում շարունակվում է՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման և պահպանման, ինչպես նաև բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացիների դատավարությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Դատավարություն   Մնացականյան  


Լրահոս