Իլհամ Ալիև. Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և աջակցության վրա
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և աջակցության վրա
16:10     19 04 2023    
Ապրիլի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Իսրայելի արտգործնախարար, համատեղ հանձնաժողովի համանախագահ Էլի Կոենին։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, ասված է՝ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։

Հանդիպմանը պետության ղեկավարը բարձր է գնահատել ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները, նշել է երկու երկրների միջև քաղաքական կապերի լավ մակարդակը։ Իլհամ Ալիևը Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը գնահատել է՝ որպես երկկողմ կապերի բարձր մակարդակի ցուցանիշ և ընդգծել, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխադարձ վստահության, հարգանքի և աջակցության վրա։ Խոսելով համագործակցության ընդլայնման մասին՝ նախագահը հատուկ նշղել է համատեղ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը՝ հույս հայտնելով, որ դա կարող է նպաստել կապերի դիվերսիֆիկացմանը։

Հիշեցնելով, որ ներկայումս Ադրբեջանում հաջողությամբ իրականացվում է տնտեսության արդիականացման գործընթացը, Իլհամ Ալիևն ընդգծել է տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը, այդ թվում՝ կանաչ էներգիա, խելացի քաղաք և խելացի գյուղ հայեցակարգի շրջանակներում։ Պետության ղեկավարը զրուցակցին տեղեկացրել է Ալյաթ ազատ տնտեսական գոտում ստեղծված պայմանների մասին, ընդգծել, որ իսրայելական ընկերությունները լավ հնարավորություններ ունեն այստեղ աշխատելու և նոր նախագծեր իրականացնելու համար։ Ընդգծվել է նաև Իսրայելում ածխաջրածնային պաշարների շահագործմանը SOCAR-ի մասնակցության հնարավորության քննարկման կարևորությունը։

Էլի Կոենը նույնպես բարձր է գնահատել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը և հույս հայտնել, որ դա կնպաստի մեր երկրների միջև ռազմավարական կապերի զարգացմանը։ Նա հայտարարել է, որ բարեկամական հարաբերություններ են հաստատվել ոչ միայն մեր պետությունների, այլև ժողովուրդների միջև։ Էլի Կոենն ընդգծել է, որ Ադրբեջան է ժամանել մեծ պատվիրակության ուղեկցությամբ, անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում երկկողմ կապերին, նա նշել է, որ Իսրայելից Ադրբեջան եկող զբոսաշրջիկների թիվն աճում է։ Նախարարը փաստել է նաև մեր երկրների միջև առևտրաշրջանառության աճի մասին և նշել, որ լայն հնարավորություններ կան դրա հետագա ավելացման համար։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս