Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Մենք դատապարտում ենք Հայաստանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը Ադրբեջանի ազգային դրոշի հրկիզումը։ Մտահոգիչ է, որ կազմակերպիչները անվտանգության որևէ միջոց չեն ձեռնարկել նման ատելության գործողությունների դեմ։ Մեղավորները պետք է համապատասխան պատիժ կրեն»,- նշել է նա։
Նշենք, որ ադրբեջանցի ծանրորդները կմասնակցեն Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Ադրբեջանը մրցումներում ներկայացնում են Նազիլա Իսմայիլովան, Իսա Ռուստամովը, Օմար Ջավադովը և Ալի Շուքյուրլուն։