Zinvor.info-յի փոխանցմամբ, Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Ջամալ Ռամազանովի ու Անար Ռզաևի (պահեստային դատավոր Գյունել Սամեդովա) կազմով նիստում մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ այն լեզվով,որին նա տիրապետում է ինչպես նաև փաստաբաններ։
Նիստին մասնակցել են՝ մեղադրյալները, նրանց պաշտպանները, տուժողների մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրող կողմը ներկայացնող դատախազները։
Նախագահող դատավոր Զ. Աղաևը հայտարարել է, որ նիստը կշարունակվի մեղադրյալների եզրափակիչ ելույթներով։
Դատավորը հիշեցրել է, որ մեղադրյալ Դավիթ Մանուկյանը, որի ցուցմունքը հետաձգվել էր նախորդ նիստում, կշարունակի իր ցուցմունքը ներկայիս դատական նիստում։
Դ. Մանուկյանը ներկայացրել է իր հակափաստարկները՝ մեղադրանքի կողմի հայտարարություններին։ Մասնավորապես, մեղադրյալը նշել է, որ համաձայն չէ՝ պետական մեղադրանքը պաշտպաննող դատախազների կողմից ներկայացված փաստարկների հետ։
Նա նաև նշել է, որ չի մասնակցել ռեժիմի այսպես կոչված «անվտանգության խորհրդի նիստերին»՝ ո՛չ որպես մասնակից, ո՛չ որպես դիտորդ. նրա ծառայողական պարտականությունները թույլ չէին տալիս դա անել։
Իր ելույթում Դ. Մանուկյանը շնորհակալություն է հայտնել իր փաստաբաններին։
Դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 22-ին։