Շավքաթ Միրզիյոևը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
  Շավքաթ Միրզիյոևը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
09:44     20 12 2025    
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։

Ուղերձում Շավքաթ Միրզիյոևը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

«Ձեր խորը գիտելիքների և պետական կառավարման ոլորտում հարուստ փորձի, Ձեր հեռատես, իմաստուն և ռացիոնալ քաղաքականության շնորհիվ ոչ միայն վերականգնվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև ավելի ու ավելի է ամրապնդվում երկրի դիրքը միջազգային ասպարեզում, ինչը անսահման ուրախություն է պատճառում մեզ։ Այս առումով, ես կցանկանայի հատկապես ընդգծել, որ Ձեր կողմից առաջ քաշված կարևոր տարածաշրջանային և գլոբալ նախաձեռնությունները լայն աջակցություն են վայելում միջազգային հանրության կողմից։

Մեր բարեկամական և եղբայրական երկրների միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի ամրապնդման Ձեր վճռական ջանքերի շնորհիվ՝ երկկողմ կապերը հասել են բոլորովին նոր մակարդակի։
Հարգելի Իլհամ Հեյդար օղլու, ես խորապես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի և ամենաբարձր մակարդակով ակտիվ ու կառուցողական երկխոսության շնորհիվ՝ մեր բազմակողմանի և երկարաժամկետ համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ հանուն մեր երկու եղբայրական ժողովուրդների բարօրության», - ասվում է ուղերձում։
Zinvor.info

Հեշթեգներ. Միրզիյոև   Ալիև  


Լրահոս