Ադրբեջանի ՌՕՈՒ-ի հրամանատարն այցելել է ԱՄՆ
  Ադրբեջանի ՌՕՈՒ-ի հրամանատարն այցելել է ԱՄՆ
12:14     11 04 2023    
Պաշտպանության փոխնախարար, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թաիրովն այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ):

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով, այցի ընթացքում Ռ.Թաիրովը հանդիպել է՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Չարլզ Բրաունի հետ։

Կողմերը մտքերի փոխանակում են անցկացրել՝ ռազմական համագործակցության ներկա վիճակի և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս