Ադրբեջանական բանակի հետևակի մարտական ​​մեքենաների մարտական ​​հրաձգություն - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանական բանակի հետևակի մարտական ​​մեքենաների մարտական ​​հրաձգություն -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
15:25     06 03 2023    
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ հետևակի մարտական մեքենաների (ՀՄՄ) անձնակազմի գործնական հմտություններն էլ ավելի կատարելագործելու նպատակով անցկացվում են մարտական կրակով վարժանքներ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով, համազորային հրաձգարանում անցկացվող պարապմունքների ընթացքում ՀՄՄ անձնակազմերը կատարել են վարելու և կրակային պատրաստության գործնական վարժանքներ։


Բարդ տեղանքում հաղթահարելով բնական և արհեստական խոչընդոտները, անձնակազմերը հաջողությամբ կատարել են՝ մարտական մեքենաների կառավարման, շարժման և անշարժ վիճակում զրահատեխնիկայից կրակ վարելու խնդիրները:

Պարապմունքների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվում է՝ զինծառայողների անհատական հմտությունների զարգացմանը և ստորաբաժանումների մարտունակության հետագա կատարելագործմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ