Զաքիր Հասանովը ստուգել է ազատագրված տարածքներում զորքերի մարտունակությունը
 Զաքիր Հասանովը ստուգել է ազատագրված տարածքներում զորքերի մարտունակությունը
12:32     17 02 2023    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ նախարարության ղեկավար կազմի հետ ստուգել է՝ ազատագրված տարածքներում տեղակայված զորամասերի ծառայողական և մարտական գործունեությունը։

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ Զաքիր Հասանովը ժամանել է մարտական դիրքեր և լսել օպերատիվ իրավիճակի մասին զեկույցներ։ Նշվել է, որ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցած դիրքերում շարունակաբար վերահսկվում են հակառակ կողմի բոլոր գործողությունները։

Հանդիպելով անձնակազմի հետ՝ նախարարը բարձր է գնահատել զինծառայողների մարտական ոգին և բարոյահոգեբանական պատրաստվածությունը։ Զաքիր Հասանովը հետաքրքրվել է նաև զինծառայողների խնդիրներով ու հոգսերով։

Նախարարը՝ մարտական հերթապահության որակյալ կազմակերպման ու անցկացման, անձնակազմի զգոնությունը բարձրացնելու կոնկրետ խնդիրներ է դրել հրամանատարության առջև։

Այնուհետեւ ՊՆ ղեկավար կազմը այցելել է զորամաս և ծանոթացել այնտեղ ստեղծված պայմաններին։ Նշվել է, որ Գերագույն գլխավոր հրամանատարի ուշադրության և հոգածության շնորհիվ՝ այստեղ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ զորամասերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու համար։

Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Ադրբեջան  


Լրահոս