Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ուղերձում ասվում է.
«Ֆորումի հարգելի մասնակիցնե՛ր։
Սրտանց ողջունում եմ ձեզ՝ «Ճանապարհ դեպի ժամանակակից կառավարում. դեպի կայուն և նորարար պետական ծառայություններ» միջազգային ֆորումի մասնակիցներիդ, մաղթում եմ արդյունավետ քննարկումներ և օգտակար համագործակցություն ֆորումի շրջանակներում:
Զարգացման սեփական մոդելով հայտնի Ադրբեջանը դարձել է հայեցակարգային նորամուծությունների հեղինակ՝ արդյունավետ և բազմակողմանի բարեփոխումներ իրականացնելով կառավարման և բնակչությանը պետական ծառայությունների մատուցման ոլորտում։
Նման յուրահատուկ նախաձեռնություններից է հանդիսանում «ASAN xidmət» հայեցակարգը: Դրանով հանդերձ, ստեղծվել է ծառայությունների մատուցման նոր մոդել՝ առաջնորդվելով պետական մարմինների կողմից ծառայությունների մատուցման հարցում քաղաքացիների բավարարվածության և թափանցիկության ապահովման, կոռուպցիոն դեպքերի կանխարգելման, նորարարական մոտեցումների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, պետական ծառայողների և քաղաքացիների միջև հարաբերություններում նոր մտածելակերպ ձևավորելու գաղափարներով և այս մոդելը հաջողությամբ արդարացրել է իրեն:
Այդ հաջողությունը արտացոլվում է, ինչպես երկրի քաղաքացիների դրական կարծիքում, այնպես էլ միջազգային մակարդակով դրսևորվող հետաքրքրության ու վերաբերմունքի մեջ։ «ASAN xidmət»-ի պրակտիկան արդեն կիրառվում է մի շարք երկրներում։ «ASAN xidmət»-ը, որը 2015 թվականին արժանացել է պետական ծառայությունների մրցանակին իսկ 2019 թվականին՝ Միավորված Ազգերի Կազմակերպության՝ թվային կառավարման կիրառմամբ պետական ծառայությունների ոլորտի հատուկ մրցանակի, դարձել է ադրբեջանական ապրանքանիշ։ Ստեղծվել է «Պետական ծառայություններ մատուցող ASAN կառույցների միջազգային ասոցիացիան», համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համատեղ սահանվել են պետական ծառայությունների ոլորտում ASAN-ի մրցանակներ ISESCO-ի անդամ երկրներում և աֆրիկյան երկրներում։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, ընդունելով՝ «Մարդու իրավունքների և կայուն զարգացման նպատակների խթանում հանրային ծառայությունների թափանցիկ, պատասխանատու և արդյունավետ տրամադրման միջոցով» բանաձևը՝ միջազգային կազմակերպություններին կոչ է արել՝ խթանել «ASAN xidmət»-ի հաջող փորձը:
2022 թվականի դեկտեմբերին մենք կնշենք առաջին «ASAN xidmət» կենտրոնի գործունեության 10-ամյակը։ Այսօր տարբեր պետական կառույցները, ինչպես նաև մասնավոր ընկերությունները «ASAN xidmət» կենտրոններում ավելի քան 360 ծառայություններ են մատուցում ընդհանուր մեկ տարածքում։
Գործունեության ժամանակահատվածում «ASAN xidmət»-ը ապահովել է պետական ծառայությունների մատուցում՝ ավելի քան 60 միլիոն խնդրանքով։ Անցկացված հարցումների համաձայն՝ քաղաքացիների կողմից ծառայություններից բավարարվածության գործակիցը կազմել է 99,8%։
«ASAN xidmət» հայեցակարգով ներդրված մեկ այլ նորամուծություն է դարձել՝ ծառայության գործունեության առաջին իսկ օրվանից նրա մեջ կամավորների ներգրավումը։ Իրենց դրական էներգիայով և ժամանակակից աշխարհայացքով նրանք նոր շունչ բերեցին քաղաքացիներին ծառայությունների մատուցման գործում, և այսպիսով, Ադրբեջանում կամավորական շարժումը լայն տարածում է ստացել և ներկա ժամանակ ցուցադրում է իր արդյունավետությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։
Հուսով եմ, որ կարծիքների լայն փոխանակումը և արդյունավետ քննարկումները, որոնք կկայանան համաժողովում, ավանդ կներդնեն կայուն և նորարարական պետական ծառայությունների ձեռքբերման մեջ»: