Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով ԱԳՆ կայքին, հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Պորտուգալիայի միջև հարաբերությունների ներկա վիճակը և նշել երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների զարգացման համար ներուժի առկայությունը։ Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի և Եվրամիության հարաբերություններին։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ երկու երկրների միջև առկա է լայն ներուժ երկկողմ հարաբերությունների հարթությունում տնտեսական, առևտրային և ներդրումային կապերի զարգացման համար։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ։
Քննարկվել են Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքները և էներգետիկ անվտանգության, Եվրոպա էներգառեսուրսների արտահանման, այլընտրանքային էներգիայի զարգացման հեռանկարները։ Ջեյհուն Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում առկա հետհակամարտային իրավիճակի, ազատագրված տարածքներում իրականացվող խաղաղաշինության, վերակառուցման և շինարարության ուղղությամբ Ադրբեջանի քայլերի, կանաչ էներգետիկայի նախագծերի, ինչպես նաև ականներից բխող վտանգի մասին: