Ադրբեջանն ավելացնում է պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը. ԹՎԵՐ
  Ադրբեջանն ավելացնում է պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը. ԹՎԵՐ
15:18     22 10 2025    
Այս տարվա առաջին ինը ամիսներին պաշտպանության և ազգային անվտանգության վրա պետական բյուջեից ծախսվել է 5 միլիարդ 211.9 միլիոն մանաթ։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ֆինանսների նախարարությանը։

Տեղեկատվության համաձայն, սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 15.6%-ով կամ 702 միլիոն մանաթով:

Հաշվետու ժամանակահատվածում պաշտպանությանը և ազգային անվտանգությանը հատկացվել է 2025 թվականի բյուջեով այդ նպատակների համար նախատեսված միջոցների 62.1%-ը (8 միլիարդ 396.3 միլիոն մանաթ)։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պաշտպանություն  


Լրահոս