Փաշինյանը շնորհակալություն է հայտնեցլ Ալիևին՝ Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու համար
 Փաշինյանը շնորհակալություն է հայտնեցլ Ալիևին՝ Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու համար
12:31     22 10 2025    
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ, նա այս մասին հայտարարել է Թբիլիսիում անցկացվող՝ «Մետաքսի ճանապարհի» 5-ամյակին նվիրված ֆորումում իր ելույթում։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։

Նշենք, որ երեկ նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը վերացրել է՝ Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս