Հաջիզադեն օտարերկրյա դիվանագետների հետ քննարկել է Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը
 Հաջիզադեն օտարերկրյա դիվանագետների հետ քննարկել է Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը
14:36     22 10 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հանդիպում է անցկացրել՝ Թուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրների դիվանագետների հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նա այս մասին նա գրել է սոցիալական ցանցի իր էջում։

«Ես ուրախ էի հանդիպել Թուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրների օտարերկրյա դիվանագետների հետ՝ ADA համալսարանի «Կասպյան ավազանի ուսումնասիրությունների» ծրագրի շրջանակներում։

Մենք քննարկում ենք անցկացրել՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, քաղաքականության մշակման և Կասպյան տարածաշրջանում աշխարհաքաղաքականության վերաբերյալ։

Շնորհակալություն եմ հայտնում Այգյուն Հաջիևային և նրա թիմին՝ լավ կազմակերպված ծրագրի համար», - ասվում է հրատարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հաջիզադե   Ադրբեջան  


Լրահոս