Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Մարգուս Ցախկնան շնորհավորել է Իլհամ Ալիևին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված հաջողությունների համար։
Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել և նշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դերը այս գործընթացում։ Նախագահն ընդգծել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների պատմական նշանակությունը և անդրադարձել Ադրբեջանի հիմնական մասի և նրա Նախչըվանի մարզի միջև տրանսպորտային հաղորդակցության բացման կարևորությանը։
Իլհամ Ալիևը գոհունակությամբ հիշել է ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Տիրանայում և Կոպենհագենում ունեցած հանդիպումները՝ նշելով Ադրբեջանի և ԵՄ-ի միջև էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում համագործակցության նոր հեռանկարները։