Մեկնարկել են՝ Ադրբեջանի և ԱՄԷ-ի հատուկ նշանակության զորքերի համատեղ զորավարժությունները
  Մեկնարկել են՝ Ադրբեջանի և ԱՄԷ-ի հատուկ նշանակության զորքերի համատեղ զորավարժությունները
14:05     22 10 2025    
Երկկողմ համագործակցության պլանի համաձայն, Ադրբեջանում անցկացվում են՝ «Անխախտ գործընկերություն 2025» հատուկ նշանակության զորքերի համատեղ զորավարժությունները, որին մասնակցում են ադրբեջանական բանակի հատուկ նշանակության զորքերի և ԱՄԷ նախագահական գվարդիայի հատուկ գործողությունների հրամանատարության ստորաբաժանումները:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից՝ այսօր կայացած՝ զորվարժությունների բացման արարողությանը ելույթ է ունեցել Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքբեր Ջահանգիրովը: Նա նշել է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է՝ երկու երկրների հատուկ նշանակության զորքերի միջև համագործակցության ընդլայնումը, գործնական հմտությունների կատարելագործումը, փորձի փոխանակումը և մասնագիտական զարգացման աջակցությունը:

Զորավարժությունների մասնակիցները կմշակեն փոխադարձ համակարգման և հրամանատարության ու վերահսկողության հմտությունները՝ իրական մարտական պայմաններին հարմարեցված սցենարներում, կբարելավեն իրենց մանևրելու ունակությունը, ճկունությունը և ղեկավարման հմտությունները:

Բացման արարողությունից հետո, մասնակիցները ծանոթացրել են զորավարժությունների համար ստեղծված պայմաններին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄԷ  


Լրահոս