ANAMA-ն և Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հուշագիր են ստորագրել
ANAMA-ն և Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հուշագիր են ստորագրել
10:34     23 10 2025    
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) և Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ Տոկիոյում կայացած UMAC-2025 համաժողովում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ մարդասիրական ականազերծման ոլորտում համագործակցությունը ընդլայնելու վերաբերյալ։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաքվում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը գրել է X սոցիալական ցանցում։

«Շնորհակալություն մեր ադրբեջանցի գործընկերներին աջակցության համար՝ Միասին անվտանգության և խաղաղության համար», - նշել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Ուկրաինա  


Լրահոս