Մարգուս Ցախկնա. Էստոնիան Ադրբեջանը համարում է կարևոր գործընկե
  Մարգուս Ցախկնա.  Էստոնիան Ադրբեջանը համարում է կարևոր գործընկե
10:04     23 10 2025    
Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է՝ այցով Ադրբեջանում գտնվող Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնայի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հանդիպմանը նշվել է, որ երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունը ամրապնդվում են այցելությունների և ստորագրված համաձայնագրերի շնորհիվ։

Գաֆարովան հիշել է երեք տարի առաջ Էստոնիա կատարած իր այցը և ընդգծել է հետագա համագործակցության համար լավ հեռանկարները։ Նա նաև պատմել է՝ Վաշինգտոնում և Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հանդիպումների մասին։

Մարգուս Ցախկնան հիշատակել է նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հանդիպման մասին, որտեղ նրանք քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնումը։ Նա նշել է, որ Էստոնիան Ադրբեջանը համարում է կարևոր գործընկեր և հետաքրքրված է բազմակողմ հարաբերությունների զարգացմամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Էստոնիա   Ադրբեջան  


Լրահոս