ANAMA-ի ղեկավար. Ականային սպառնալիքը սահմաններ չի ճանաչում
 ANAMA-ի ղեկավար.  Ականային սպառնալիքը սահմաններ չի ճանաչում
13:21     23 10 2025    
Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը մասնակցում է՝ հոկտեմբերի 22-23-ը Տոկիոյում անցկացվող՝ Ուկրաինայում ականազերծման գործողությունների վերաբերյալ (UMAC-2025) համաժողովին:

Ըստ ANAMA-ի, համաժողովին մասնակցում են տարբեր երկրներից մոտ 400 պատվիրակներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

UMAC-2025-ի առաջին լիագումար նիստում ելույթ ունենալով, Վուգար Սուլեյմանովը պատմել է՝ Ադրբեջանի ազատագրված տարածքներում ականազերծման սպառնալիքի մասշտաբների, այս խնդրի հետևանքների և դրա վերացման առաջիկա աշխատանքների մասին։ Նա ընդգծել է, որ ականազերծման սպառնալիքը սահմաններ չի ճանաչում, և ականների խնդիրը մնում է համաշխարհային մակարդակով ամենալուրջ խնդիրներից մեկը։

Միջոցառման շրջանակներում ANAMA-ի և Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության (SESU) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են՝ Վուգար Սուլեյմանովը և SESU-ի փոխտնօրեն Ռոման Պրիմուշը։ Հուշագիրը նախատեսում է՝ SESU մասնագետների համար Ադրբեջանում մարդասիրական ականազերծման դասընթացների անցկացում։
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Ադրբեջան  


Լրահոս