Ինչպես փոխանցում է
Zinvor.info-ն, այդ մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Ռուսաստանի հեղինակավոր ամսագրի՝ «Նացիոնալնայա Օբորոնա»-ի գլխավոր խմբագիր, հայտնի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոյին տված հարցազրույցում, պատասխանելով՝ Հարավային Կովկասում հեռանկարների և իրավիճակի մասին հարցին։
Պետության ղեկավարը նշել է, որ եթե դա լինի դրական դրքորոշում, ապա կարել է սկսել այդ ուղղությամբ աշխատանքները. «Իսկ դա իր հերթին կնպաստի ոչ միայն տարածաշրջանում անվտանգության ռիսկերի կայունացմանը և նվազեցմանը, այն կնպաստի նաև նրան, որ տարածաշրջանի երկրները ինքնուրույն կորոշեն իրենց փոխգործունեությունը, ինքնուրույն կորոշեն՝ ինչպես ապրել։ Տարածաշրջանը կփրկվի արտաքին ազդեցություններից։ Ահա այսպիսին է մեր դիրքորոշումը։ Մենք այն ցուցադրում ենք, և ոչ միայն ցուցադրում ենք, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։։ Եվ մեր բոլոր հարևանների հետ, բացառությամբ Հայաստանի՝ մենք կարելի է ասել, լավ բարեկամական հարաբերություններ ունենք, մենք դրանք փայփայում ենք։ Հետևաբար, եթե Հայաստանը միանա այդ ձևաչափին, բոլորը միայն կշահեն։ Մենք տրամադրված ենք դրան։ Բայց հնարավոր է նրանց ժամանակ է պետք։ Հնարավոր է, որ նման հոգեբանական շոկը, որը նրանք զգացել են՝ առայժմ նրանց թույլ չի տալիս կարևոր քայլեր անել։ Որովհետև նրանց ողջ գաղափարախոսությունը կառուցված էր զավթողական, կեղծ պատմության վրա։ Նրանք իրենց համոզել էին նրանում, որ ճիշտ են։ Ահա թե ինչում է ողբերգությունը։ Նրանց հարկավոր է այժմ նոր ձևով ապրել։ Ապրել բացարձակապես նոր իրողություններում։ Եվ հասկանալ, որ այն ինչ եղել է, էլ երբեք չի լինի։ Սթափ գնահատել ուժերի հարաբերությունը, աշխարհաքաղաքական իրավիճակը, ուժերի հարաբերակցության հեռանկարները։ Սթափ գնահատել, այլ ոչ թե ապրել պատրանքներով, ինչ որ առասպելական առակների ազդեցության տակ։ Բայց մենք առայժմ չենք տեսնում դա։ Չենք տեսնում։ Բայց երևի ժամանակը չի եկել։ Ինչպես ասում են, հույսը վերջում է մեռնում։ Հույս տածենք»։