Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ-ը։
«Նորին գերազանցության՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ պարոն Իլհամ Ալիևի հրավերով, Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվում կայանալիք Հաղթանակի օրվա հինգերորդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։
Այցի ընթացքում վարչապետը կմասնակցի Հաղթանակի օրվա պաշտոնական տոնակատարություններին և կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բանակցությունների ընթացքում կքննարկվի երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը և կորոշվեն՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի և ներդրումների, էներգետիկայի, պաշտպանության, կրթության և տարածաշրջանային համագործակցության հետագա խորացման համար նոր ուղղություններ։
Պակիստանն ու Ադրբեջանը վաղեմի եղբայրական հարաբերություններ ունեն՝ հիմնված ընդհանուր հավատքի, պատմության, մշակույթի և փոխադարձ վստահության վրա։ Երկու երկրները նաև սերտ համագործակցություն են պահպանում՝ տարածաշրջանային և միջազգային հարթակներում, այդ թվում՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունում (ԻՀԿ), Տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՏՀԿ) և Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ)։