Ադրբեջանի նախագահ. մենք ընդլայնում ենք մեր ռազմական կարողությունները տեղական արտադրության միջոցով
  Ադրբեջանի նախագահ. մենք ընդլայնում ենք մեր ռազմական կարողությունները տեղական արտադրության միջոցով
16:04     03 11 2025    
Հավանական է, որ արդեն մոտ ապագայում շատ ադրբեջանական ընկերություններ կարտադրեն բարձրորակ, համաշխարհային մակարդակի ռազմական արտադրանք։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված ժողովում ունեցած իր ելույթում։

«Պետական գծով նույնպես աշխատանք է տարվում այս ուղղությամբ, և մենք արդեն զգալիորեն ընդլայնում ենք մեր ռազմական կարողությունները տեղական արտադրության հաշվին՝ մեծ մասամբ բավարարելով մեր սեփական կարիքները։ Մենք արդեն արտահանում ենք ռազմական արտադրանք բազմաթիվ երկրներ», - հավելել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս